Աշխարհ

Աստվածամոր տաճարը հնարավոր կլինի վերականգնել 3D տպիչի օգնությամբ

Փարիզի Աստվածամոր տաճարը կարելի է վերականգնել 3D տպիչի օգնությամբ: Այդ մասին հայտնել է հոլանդական Concr3De ընկերությունը: Այդպիսի տեխնոլոգիան թույլ կտա արագ վերականգնել տաճարը, ինչպես նաև շահավետ է ֆինանսական տեսակետից:

Ըստ հոլանդացիների` չարքի արձանը կարելի է վերականգնել մեկ օրում՝ ընդամենը €2500-€5000 ծախսելով, ինչը շատ ավելի էժան է, քան այն քարից քանդակելու դեպքում։ Գրում է Le Figaro-ն:

Նշվում է, որ հոլանդական ընկերությունը մտադիր է օգտագործել մոխրի, մանրացված կրաքարի, թանաքի և ոչ օրգանական միացությունների խառնուրդը տաճարի մասերը վերարտադրելու համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ