fbpx
Գիտություն

Աստղակերպի հարվածը 12800 տարի առաջ կարող էր գլոբալ հետևանքների պատճառ դարձալ լինել

Ամերիկացիների մոտ երկու երրորդը ցանկանում է, որպեսզի կառավարությունը կենտրոնանա աստղակերպերի մոնիթորինգի վրա աղետալի հարվածի դեպքում, տեղեկացնում է FoxNews-ը։

Palaeontologia Africana ամսագրում հրապարակված հետազոտությունը ենթադրում է, որ 12 հազար 800 տարի առաջ տեղի է ունեցել աստղակերպի հարված «գլոբալ հետևանքներով»։ Այդ ավերիչ հարվածն առաջ է բերել զանգվածային ոչնչացում, վերացրել կենդանիների շատ տեսակներ և հանգեցրել կլիմայի փոփոխության այն ամբողջ ժամանակաշրջանի համար, որը հայտնի է որպես ուշ դրիաս։

«Մեր եզրակացությունը, համենայն դեպս, մասամբ հաստատում է ուշ դրիասի ազդեցության ծայրահեղ հակասական հիփոթեզը»,- ասել է Վիթվաթերսրանդի համալսարանի պրոֆեսոր Ֆրենսիս Թեքերեյը։ «Մենք լրջորեն պետք է ուսումնասիրենք հիփոթեզը, որ աստղակերպի ազդեցությունը կարող էր առաջ բերել կլիմայի գլոբալ մասշտաբի փոփոխություն և որոշ չափով նպաստել խոշոր կենդանիների վերացման գործընթացին վերջին սառցե դարաշրջանից հետո»։

Աստղակերպի հարվածը, որը պաշտոնապես հաստատվել է Գրենլանդիայում 2018 թվականի նոյեմբերին, 19 մղոնանոց խառնարան է բացել և գուցե դարձել Խլոդվիգի մարդկանց՝ անհետ կորած առեղծվածային մինչպատմական խմբի վերանալու պատճառը։

Խառնարանն առաջին անգամ հայտնաբերվել է 2015-ի հուլիսին։

«Կան որոշ ապացույցներ, որոնք հաստատում են, որ դա հենց այն տեղն է, որտեղ մեծ մետեորիտը հարվածել է Երկիր մոլորակին 12 հազար 800 տարի առաջ»,- ասում է Թեքերեյը։ «Եթե իսկապես այդպես է, ուրեմն, հնարավոր է, որ գլոբալ հետևանքներ եղած լինեն»։

Թեքերեյը և մյուս հետազոտողները հայտնաբերել են «պլատինե բռնկում» Հարավային Աֆրիկայի հանքավայրում, այդ թվում նմուշ, որը մոտ 12 հազար 800 տարեկան է։ Պլատինը հազվադեպ է հանդիպում Երկրի վրա, բայց մեծ քանակությամբ կա աստղակերպերում, ինչը հաստատում է այն տեսությունը, որ աստղակերպը վերացրել է կենդանական տեսակները, սառեցրել մոլորակը և առաջ բերել գլոբալ ավերածություններ։

Աշխարհում կան պլատինի 28 հանքավայրեր, որոնք նման են Հարավային Աֆրիկայում հայտնաբերվածին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այդ ժամանակ օդում բարձրացել է պլատինով հարուստ փոշու հոսք։

Աղբյուրը՝ news.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ