fbpx
Ժամանց

03:00 2/6/2019

«Աստղային պատերազմներին» նվիրված թեմատիկ զբոսայգի` Disneyland-ում

Կալիֆորնիայի Disneyland-ում բացվել է «Աստղային պատերազմներ» սագային նվիրված թեմատիկ զբոսայգի: Մայիսի 29-ին ատրակցիոնի հատուկ շնորհանդեսին այցելել են ռեժիսոր Ջորջ Լուկասը և դերասաններ Հարիսոն Ֆորդը, Մարկ Հեմիլը և Բիլլի դի Ուիլյամսը:

Զբոսայգին բաժանված է երեք գոտու, որոնք անվանված են ի պատիվ «Աստղային պատերազմների» վերջին եռերգության էպիզոդների՝ Դիմադրություն, Առաջին Ուխտ և Հնչյունների ավան: Զբոսայգու այցելուները կկարողանան թռչել Հազարամյա բազե հրթիռով, ստեղծել սեփական լուսային սուրը և անձական դրոիդ հավաքել:

 

Վերեվ