fbpx
Իրավական

Ասում են՝ քյասիբին տղա է ծնվում, ուրախությունից բռնում ա բանը կտրում ա․ Սասուն Միքայելյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանում նախորդ ընտրությունների ժամանակ ոնց որ մարտական գործողությունների մասնակցեինք, ստիպողաբար ձայն էին տանում, կպնում էին մեր ինքնասիրությանը: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Վայքում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նրա խոսքով, նախորդ իշխանությունների ժամանակ մեր պետությունը տեղում դոփեց, քանի որ հնարավորություն չտրվեց ժողովրդին իշխանություն ձևավորել. «Նախորդ իշխանությունները բանդաներ էին ձևավորել ու պահել իրենց իշխանությունը: Իսկ այս իշխանության օրոք ազատություն կա»:

Սասուն Միքայելյանը նշեց, որ հիմա որևէ մեկի ախրանիկը չի կարող որևէ մեկի ինքնասիրությանը կպնել. «Այն ժամանակ այլ էր: Ընտրությունների ժամանակ գումարով առնում էին մեր ձայնը: Նորմալ իշխանությունը նման բան չի կարող անել, իր ազգին սիրող մարդը չի կարող այդքան արհամարհել իր ժողովրդին: Այն հերոսական ժողովրդին, որը պատերազմում հաղթեց, անհավասար մարտում հաղթեց: Մենք կարողացանք ծնկի բերել մեր թշնամուն: Հաղթանակած ժողովրդին նման կյանքը վայել չէր»:

«Հետո ձեր համբերության բաժակը լցվեց, ձեր կամքի ուժով, պարոն Փաշինյանի առաջնորդութամբ մենք քշեցինք նախորդ իշխանություններին: Հիմա պետք է կարողանանք սկիզբը վերջին կապել: Ասում են՝ քյասիբին տղա է ծնվում, ուրախությունից բռնում ա բանը կտրում ա: Հիմա մեր ձեռքը ազատություն կա: Այս հաղթանակը, ուրախությունից չբռնենք եսիմ ինչեր անենք, ժողովուրդ ջան»,-ընդգծեց Սասուն Միքայելյանը:

Նա հայտարարեց, որ ՍԴ-ն պետք է փոխվի, քանի որ չի կարող օրենսդիրն ու գործադիրը մի մարմին լինեն, իսկ ՍԴ-ն «նախորդ տականքներից թողնված մի հատ ռումբ լինի»:

Գրում է News-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ