Աթաթուրքը եղել է ՌԴ-ի մեծ ընկերը, նա է ստեղծել երկու երկրների միջև համագործակցության հիմքը, շատ բան է արել թուրքական պետականության պահպանման համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Աթաթուրքին:
Նրա խոսքով` ներկայումս Մոսկվայի ու Անկարայի միջև հարաբերությունները հիանալի են զարգանում, կապերն ամրապնդվում են, կողմերը ոչ բոլոր հարցերում են համաձայն, սակայն պատրաստ են փոխզիջումներ որոնել:
Պուտինն ընդգծել է, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, անկախ արտաքին քաղաքականություն է վարում:
Այս մասին հայտնում է yerkir.am-ը։
