fbpx
Աշխարհ

Աթենքի Ակրոպոլիսը շոգի պատճառով մի քանի օր փակ կլինի

Աթենքի Ակրոպոլիսը հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 13.00-17.00-ն, կփակվի այցելուների համար շոգի պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Հունաստանի մշակույթի և սպորտի նախարարությունը։

Աթենքի հնությունների պահպանման վարչությունը հնագիտական հուշարձանը փակում է, քանի որ համաձայն Ազգային օդերևութաբանական ծառայության կանխատեսման՝ օդի ջերմաստիճանը կբարձրանա 40-ից։

Այցելուներին, որոնք գնել են էլեկտրոնային տոմսեր այդ օրերի ու ժամերի համար, խնդրում են վաճառքի ծառայության հետ կապվել էլեկտրոնային փոստով։

Հունաստանի ամբողջ տարածքում հուլիսի 4-ին և 5-ին շոգ է լինելու՝ օդերևութաբանները կանխատեսում են 38-40 աստիճան։

Նշենք, որ Աթենքի Ակրոպոլիսը ամենաշատ այցելվող հնագիտական հուշարձանն է Հունաստանում։ 2018-ին այստեղ այցելել է 3,15 մլն մարդ։ Ամենաշատ հաճախվող թանգարանը Ակրոպոլիսի թանգարանն է. այստեղ 1,8 մլն մարդ է այցելել։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ