fbpx
Աշխարհ
23:30 09/11/2019

Աթենքում ահաբեկչական մեծ խումբ է ձերբակալվել

Խոշոր հակաահաբեկչական գործողություն է տեղի ունեցել Աթենքում․ 3 մարդ ձերբակալվել է, 15-ը՝ կալանավորվել։ Արդեն հաստատվել է նրանց՝ ահաբեկչական «Հեղափոխական ինքնապաշտպանական կազմակերպությանը» և մի շարք հանցագործությունների, օրինակ՝ Մեքսիկայի դեսպանատան վրա հրաձգությանը մասնակցությունը։ Այս մասին հայտնել է հունական ոստիկանությունը։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը արդեն շնորհավորել է ոստիկանությանը հաջողության համար։ Նա հաստատել է ներքին հունական ահաբեկչությանն ընդմիշտ և անշրջելի վերջ դնելու պարտավորությունը։

Գործողությունն իրականացվել է ուրբաթ օրվա կեսօրից՝ Ատտիկայում։ Հատկապեսս ծանր հանցագործութունների դեմ պաքարի վարչությունը 13 խուզարկություններ է կատարել տներում և կալանավորել է 15 ու ձերբակալել 3 մարդու։

41 և 45 տարեկան երկու տղամարդ ձերբակալվել և մեղադրվել են ահաբեկչական հանցագործութունների, պաթուցիկ նյութեր պահելու, զենքի և փաստաթղթերի կեղծման մասին օրենքները խախտելու մեջ։ 39-ամա կինը ձերբակալվել է զենքի մասին օրենքը խախտելու համար, հայտնել է ոստիկանությունը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ