Աթենքում բողոքի ակցիա է կազմակերպվել Մակեդոնիայի Հանրապետության անվանափոխության պատճառով: Ակցիային մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ քարեր, շշառումբեր, ներկի տարաներ և այլ իրեր են նետել: Իրավապահներն էլ արցունքաբեր գազ են կիրառել:
Հույներն իրենց բողոքն են արտահայտում ընդդեմ Հունաստանի և Մակեդոնիայի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնագրի, որի արդյունքում վերջինս կանվանակոչվի Հյուսիսային Մակեդոնիա: Հունվարի 11-ին Մակեդոնիայի խորհրդարանը հավանություն է տվել անվանափոխությանը, սակայն իր խոսքը պետք է ասի նաև Հունաստանի խորհրդարանը:
Նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մակեդոնիայի Հանրապետության անվան պատճառով Հունաստանը խոչընդոտում էր այդ երկրի անդամակցությանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: