fbpx
Քաղաքականություն

Ատլանտյան խորհուրդը ԱՄՆ-ում կազմակերպել է Արմեն Գրիգորյանի հանդիպումը փորձագիտական համայնքի հետ

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնը (Atlantic Council) հանդիպում էր կազմակերպել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակի պաշտոնական կայքից։

«Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ։

Հարց ու պատասխանի ձևաչափով նաև քննարկվել է խնդիրների լայն շրջանակ, ներառյալ ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացները, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և կլիմայի փոփոխության դեմ պայքարը», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ