fbpx
Սպորտ

Ատլետիկոն Բարսելոնայի դեմ բողոքը հետ է վերցրել

Մադրիդի «Ատլետիկոն» հետ է վերցրել իր բողոքը «Բարսելոնայի» դեմ՝ Անտուան Գրիզմանի տեղափոխության շուրջ։ Այս մասին տեղեկացնում են Sport.es-ը։

Նշվում է, որ Լիգայում դեռ չեն սկսել «Ատլետիկոյի» բողոքի քննարկումը, քանի որ վստահ են, որ տեղափոխությունը օրինական է ձևակերպվել։ Քննարկողների համար լրացուցիչ փաստարկ է հանդիսացել նաև այն, որ թիմը չի դիմել դատական այլ իշխանությունների։

Հիշեցնենք, որր «Ատլետիկոն» բողոքը ներկայացրել էր հուլիսի 18-ին։ Բանն այն, որ մադրիդցիները Գրիզմանի դիմաց ստացել էին 120 միլիոն եվրո, բայց պահանջում էին 200 միլիոն։ «Ատլետիկոյի» ղեկավարների խոսքով՝ նրանք ապացույցներ ունեն, որ ֆուտբոլիստը «Բարսայի» հետ պայմանագիր է կնքել դեռ մարտին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ