fbpx
Սպորտ

Ատլետիկոյի երկրպագուները վնասել են Գրիզմանի՝ փառքի ճեմուղու հուշատախտակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են «Ատլետիկո»-ի երկրպագուները վնասում մադրիդյան ակումբի նախկին հարձակվող Անտուան Գրիզմանի՝ «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտի մոտ գտնվող հուշատախտակը։ Նշենք, որ հարձակվողը այս ամառ տեղափոխվել է «Բարսելոնա»։

Գրիզմանը «Ատլետիկո»-ի կազմում հանդես է եկել 2014-19թթ․։ Այս ընթացքում ակումբը դարձել է Իսպանիայի Սուպերգավաթի (2014), Եվրոպա լիգայի (2017/18) և ՈՒԵՖԱ-ի Սուպեգավաթի (2018) չեմպիոն:

Այս տարվա հուլիսի 12-ին Գրիզմանը տեղափոխվել է «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբը 28-ամյա ֆրանսիացու համար մադրիդցիներին վճարել է 120 մլն եվրո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ