Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան մեկնաբանել է Լա լիգայի առաջին տուրի խաղում «Խետաֆեի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0)․ իսպանացին այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ։
«Ճշմարտությունն այն է, որ Ֆելիշն առանձնահատուկ տաղանդ ունի, և վերջին փոխանցումը, երբ նա շատ խաղացողների թողեց գնդակի հետևում, կատարյալ էր: Մենք պետք է շարունակենք աշխատել։
Շատ եմ ցանկանում խաղալ այստեղ, աշխատել և խաղալ բոլոր մրցաշարերում: «Ատլետիկոն» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է, ես պարզապես աշխատում եմ և երջանիկ եմ այստեղ։ Մարզչի բախտը բերել է, որ նման խաղացողներ ունի։ Նպատակներին հասնելու համար հարկավոր է քրտնաջան աշխատել և մրցել։
Երկու գո՞լ․․․ Սա այն է, ինչ ես նախկինում ասել եմ՝ պարզապես ուզում եմ ամեն օր աշխատել, երբ հագնեմ այս մարզաշապիկը»,- Մորատայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
