Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Չելսիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Կոնոր Գալախերի տրանսֆերով։ Այս մասին հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն YouTube-ի անձնական եթերում։
Աղբյուրի համաձայն՝ «ներքնակները» շատ են ցանկանում ձեռք բերել 24-ամյա խաղացողին, սակայն կարծում են, որ նրա համար գինը չափազանց բարձր է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ «Չելսիից» ակումբի նոր մարզիչ Էնցո Մարեսկիի գալու պատճառով։ Անգլիացին կարծում է, որ մասնագետի դավանած խաղն իրեն չի համապատասխանում։