fbpx
Սպորտ

Ատլետիկոն բանակցել է Ռակիտիչի հետ

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտնվել է Մադրիդի «Ատլետիկո»-ի թիրախում։ Մադրիդյան ակումբի ներկայացուցիչները արդեն բանակցություններ են սկսել խորվաթ ֆուտբոլիստի հետ։ Այս մասին հաղորդում է Sport.es-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ատլետիկոն» պատրաստ է 8 միլիոն եվրո աշխատավարձ վճարել փորձառու խաղացողին:

Այսպիսով, 31-ամյա Ռակիտիչը կարող է մնալ Լա Լիգայում և ամռանը համալրել Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը:

Հիշեցնենք, որ Ռակիտիչը առաջարկներ է դիտարկելու նաև ԱՊԼ-ի ակումբների կողմից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ