fbpx
Սպորտ

ATP վարկանիշային աղյուսակ.Ֆեդերերը բարելավել է դիրքերը

Մարտի 4-ին Պրոֆեսիոնալ թենիսիստների միջազգային ասոցիացիան (ATP) հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը:

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, որը վերջերս հաղթեց Դուբայի մրցաշարում՝ նվաճելով կարիերայի 100-րդ տիտղոսը, բարելավել է դիրքերը. 37-ամյա թենիսիստը բարձրացել է երկրորդ հորիզոնական: Կարիերայում առաջին անգամ լավագույն տասնյակում է հայտնվել 20-ամյա Ստեֆանոս Ցիցիպասը:

ATP վարկանիշային աղյուսակը մարտի 4-ի դրությամբ, թոփ-10

1. Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — 10 955
2. Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 8365
3. Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — 6595
4. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 4600
5. Խուան-Մարտին դել Պոտրո (Արգենտինա) — 4585
6. Կևին Անդերսոն (ՀԱՀ) — 4295
7. Կեի Նիսիկորի (Ճապոնիա) — 4190
8. Դոմինիկ Տիմ (Ավստրիա) — 3800
9. Ջոն Իսներ (ԱՄՆ) — 3405
10. Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) — 3175

Հավելենք, որ հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը նոր աղյուսակում 12-րդ հորիզոնականից նահանջել է 13-րդ հորիզոնական:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ