Azat TV

  • Ալենյան կարող է լքել կատալոնական ակումբը

    Ալենյան կարող է լքել կատալոնական ակումբը

    «Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլոս Ալենյան, հնարավոր է, հեռանա կատալոնական ակումբից: Այս մասին հաղորդում է Bola-ն: Աղբյուրի՝ փոխանցմամբ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է մեկ այլ իսպանական ակումբ՝ «Խետաֆեն»: Ակումբը ցանկանում է վարձակալել 21-ամյա ֆուտբոլիստին: Ալենյան քիչ խաղաժամանակ է ստանում ընթացիկ մրցաշրջանում։ Նա «Բարսելոնայի» սան է։ 2016 թվականից նա հանդես է գալիս առաջին թիմի կազմում։

  • Մեկնարկում է դեղերի անվտանգության շաբաթը

    Մեկնարկում է դեղերի անվտանգության շաբաթը

    Նոյեմբերի 25-ից 29-ը աշխարհում նշվում է դեղերի անվտանգության շաբաթը: Դեղերի կողմնակի ազդեցությունների և դրանց մասին կարգավորող մարմիններին հաղորդելու կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով տարբեր երկրների դեղերի շրջանառությունը կարգավորող կառույցները մասնակցում են տեղեկատվական մեդիաարշավին: Այս տարվա արշավի թիրախն է բազմադեղաբուժությունն այն կարգախոսով, որ կողմնակի ազդեցության դեպքերը հաղորդելը նպաստում է միաժամանակ տարբեր դեղեր կիրառող պացիենտների անվտանգության ապահովմանը:…

  • Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը կգործուղվի Շվեդիա

    Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը կգործուղվի Շվեդիա

    Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը կգործուղվի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ: Տիգրան Գալստյանը նոյեմբերի 27-30-ը կմասնակցի Շվեդիայի խորհրդարանում կազմակերպվող Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

  • Երևանի քաղաքապետարանը սկսել է 20 վերելակների փոխարինման գործընթացը

    Երևանի քաղաքապետարանը սկսել է 20 վերելակների փոխարինման գործընթացը

    Երևանի քաղաքապետարանը սկսել է վերելակների փոխարինման գործընթացը: Մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Փորձնական ծրագրով այս օրերին տեղադրվում է առաջին 20-ը: «Մենք դեռևս 2018թ. քաղաքապետի հետ բավական երկար քննարկում էինք, թե վերելակների ծավալուն նախագիծը ինչպես սկսենք, որտեղից սկսենք: Նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկն էր: Ի սկզբանե պարզ էր, որ նախագիծը շատ ծավալուն է, և…

  • Ռուբեն Ռուբինյանը և Միքայել Մելքումյանը կգործուղվեն Ստրասբուրգ

    Ռուբեն Ռուբինյանը և Միքայել Մելքումյանը կգործուղվեն Ստրասբուրգ

    ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին (2019 թվականի նոյեմբերի 27-30-ը ներառյալ) և պատվիրակության անդամ, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը (2019 թվականի նոյեմբերի 28-30-ը ներառյալ) կգործուղվեն Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք: Պատգամավորները այցի ընթացքում կմասնակցեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մշտական հանձնաժողովի նիստին, Նախարարների կոմիտեի և…

  • Երևանում ձևավորվում է աղբի տեսակավորման ավանդույթ

    Երևանում ձևավորվում է աղբի տեսակավորման ավանդույթ

    «Թուղթը աղբ չէ»: Հենց այս կարգախոսով Հռիփսիմեն ու ընկերները 2018-ին սկսեցին աղբի տեսակավորման արշավը: «Թուղթը կիլոգրամների վերածելով հաշվում էինք, թե ինչքան ծառ ենք փրկում վերամշակման հանձնելով, և դա մեծ ոգևորություն էր առաջացնում քաղաքացիների շրջանում: Այս պահին 1400 ծառ ենք փրկել»,-ասում է «Էկո աղբ» հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Մկրտչյանը: «Հետո արդեն բնակիչներն իրենք էին գրում, որ…

  • Հակոբ Արշակյանը Գյումրիում մասնակցել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով համաժողովին

    Հակոբ Արշակյանը Գյումրիում մասնակցել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով համաժողովին

    ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, նախարարի տեղակալներ Արմեն Աբրոյանը և Գեղամ Վարդանյանը մասնակցել են Գյումրիում անցկացվող «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով համաժողովին։ 2019թ համաժողովի առանցքային թեման մարզային բարձր տեխնոլոգիական կրթական մոդելների մշակումն է՝ միջազգային գործընկերների և բուհերի հետ համագործակցությամբ։ Նախարար Հակոբ Արշակյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին և բարձրաստիճան հյուրերին, կարևորել է նման միջոցառման անցկացումը…

  • Վարչապետը կոչ է անում հանձնել ավտոմեքենաների հնամաշ թափքերը

    Վարչապետը կոչ է անում հանձնել ավտոմեքենաների հնամաշ թափքերը

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է. «Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել Սիրելի հայրենակիցներ. ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու հարցերով կարող եք դիմել հետևյալ հասցեներով. 1. Երևան – Այվազովսկու 4/2 – Արտաշատյան խճուղի 5/1 Հեռախոս՝ 091-41-59-36 2. Գյումրի – Գյումրու կայարանամերձ տարածք, հեռ. 077-41-99-51 – Շարա Տալյան 7/2, հեռախոս 093-85-89-99…

  • Հույս ունեմ` նման արտահոսքը առիթ կհանդիսանա սպասարկման անձնակազմին էթիկայի մասին առանձին դասընթաց անցկացնելու համար. Գոհար Աբաջյան

    Հույս ունեմ` նման արտահոսքը առիթ կհանդիսանա սպասարկման անձնակազմին էթիկայի մասին առանձին դասընթաց անցկացնելու համար. Գոհար Աբաջյան

    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի տնօրինությունը ներողություն է խնդրել Արարատ Միրզոյանից ստեղծվավ իրավիճակի համար: Քիչ առաջ տեսա իմ և այս միջոցառման մասին մի զզվելի գրառում. Արարատ Միրզոյան Ոմանք շուխուռ են հանել Արարատ Միրզոյանի փակած 290 հազար դրամանոց հաշվի շուրջ․ Իոաննիսյան…

  • Երևանում և Արարատյան դաշտավայրի բնակավայրերում հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

    Երևանում և Արարատյան դաշտավայրի բնակավայրերում հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

    «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության համակարգի վերանորոգման և կարգավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով, նոյեմբերի 27-ին` ժամը 10.00-12.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները ժամանակավորապես կանջատվեն: Այդ ընթացքում, մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրի բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական…

  • Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

    Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

    Այսօր Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Մոնթե Մելքոնյանը, ով նաև հայտնի է Ավո մականունով ծնվել է 1957 թվականին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում: Կրթություն ստացել է Միացյալ Նահանգներում. ավարտել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի…

  • Արմեն Գրիգորյանը կմեկնի Բիշքեկ

    Արմեն Գրիգորյանը կմեկնի Բիշքեկ

    Նոյեմբերի 26-ից 28-ը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ: Այս մասին տեղեկանում են ԱԽ քարտուղարի Facebook-ի էջից: Բիշքեկում Արմեն Գրիգորյանը կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստին և ԱԽ քարտուղարների կոմիտեի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի ու պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստին: https://www.facebook.com/armengrigoryanSC/photos/a.795088860696586/1147901998748602/?type=3&theater

  • Մբապեն հիմա կենտրոնացած է միայն ՊՍԺ-ում իր մրցելույթների վրա. Ազար

    Մբապեն հիմա կենտրոնացած է միայն ՊՍԺ-ում իր մրցելույթների վրա. Ազար

    Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը անդրադարձել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Արքայական ակումբ հնարավոր տեղափոխության մասին: Նա նշել է, որ իր կարծիքով Մբապեն հիմա կենտրոնացած է միայն ՊՍԺ-ում իր մրցելույթների վրա: Այս մասին հայտնում է Le Parisien-ը: «Չգիտեմ՝ ինչ տեղի կունենա ապագայում: Մբապեն մեծ տաղանդի տեր ֆուտբոլիստ: Եթե նա շարունակի աշխատել այնպես,…

  • Ռեստարտ նախաձեռնության անդամների ակցիան՝ ԱԱԾ շենքի դիմաց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ռեստարտ նախաձեռնության անդամների ակցիան՝ ԱԱԾ շենքի դիմաց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    «Ռեստարտ» նախաձեռնության անդամները այսօր հավաքվել են ԱԱԾ շենքի դիմաց՝ հայտարարելու նոր նախաձեռնության մասին: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանի Facebook-ի ուղիղ եթերից: «Հեղափոխությունը չմտավ իրավապահ մարմիններ, Հայաստանում քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները շարունակում են պաշտպանել նախկին ռեժիմից մնացած կառույցները: ԱԱԾ, Ոստիկանություն, Դատախազություն, դատարաններ առանց այս մարմինների արմատական փոփոխությունների, Հայաստանում հեղափոխությունը չի կարող ավարտված լինել»,-…

  • Մենք իրավունք չունենք սկսելու նվաճել հաղթանակը միայն 70-րդ րոպեին. Սուլշեր

    Մենք իրավունք չունենք սկսելու նվաճել հաղթանակը միայն 70-րդ րոպեին. Սուլշեր

    «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը անդրադարձել է Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Շեֆիլդ Յունայթեդ» հանդիպմանը, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Այս մաին հայտնում է Goal.com-ը: «Ֆուտբոլում պետք է նվաճել հաղթանակը: Մենք իրավունք չունենք սկսելու նվաճել այն միայն 70-րդ րոպեին: Տղաները լավ խաղացին: Դա ցանկության պակաս չէ, այլ, հավանաբար, վստահության: Ես…