Azat TV

  • Արշալույս գյուղի բնակիչները պահանջում են համայնքապետի հրաժարականը

    Արշալույս գյուղի բնակիչները պահանջում են համայնքապետի հրաժարականը

    Այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ է Արմավիրի մարզի Արշալույս գյուղում: Գյուղացիներն ամիսներ շարունակ պահանջում են, որպեսզի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում ներկայացնի: Այսօր հերթական բողոքի ակցիայի շրջանակներում գյուղացիները հավաքվել են համայնքապետարանի դիմաց: Ցուցարարներին դիմավորել են ոստիկանները: Արշալույսցի Արմեն Շահբազյանը հայտնեց, որ ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել: Կանայք, աղմուկ լսելով, դուրս են եկել…

  • Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը կվերսկսի հացադուլը Ազգային ժողովի այգում

    Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը կվերսկսի հացադուլը Ազգային ժողովի այգում

    Կինոռեժիսոր, պրոդյուսեր, Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը հայտարարություն է տարածել հացադուլը վերսկսելու մասին: Նա հացադուլ կսկսի Ազգային ժողովի այգում, իսկ փակվելուց հետո կշարունակի այլ վայրում: Հայտարարությունը՝ ստորեւ. Հուլիս 21, 2015թ.-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոնախագծերի փաթեթների ընդունման և հաստատմանկանոնակարգի համաձայն, Պարալլելս Ֆիլմպրոդքշն ընկերությունը կինոկենտրոն է փոխանցել «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի Հայտը և արտադրության փաթեթը՝ պետական…

  • Մոսկվայի կենտրոնում բռնկվել է խոշոր հրդեհ. կան զոհեր

    Մոսկվայի կենտրոնում բռնկվել է խոշոր հրդեհ. կան զոհեր

    Մոսկվայի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է 4 մարդ: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքային վարչության մամուլի ծառայությունը: 42 բնակչի տարհանել են, այդ թվում՝ 8 երեխայի: Հրդեհը բռնկվել էր Նիկիտսկի ծառուղու թիվ 4 շենքի 5-րդ հարկում, այնուհետև տարածվել նաև 4-րդ հարկում: Կրակի մակերեսը կազմել է շուրջ 2…

  • Արցախում գրանցվել է 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ

    Արցախում գրանցվել է 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ

    Փետրվարի 4-ին, տեղական ժամանակով ժամը 05:24-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում` 3…