fbpx
Երևան

Երևանի ավագանին հուլիսի 29-ին արտահերթ նիստ կգումարի

Հուլիսի 28-ին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Երևանի ավագանին հուլիսի 29-ին արտահերթ նիստ կգումարի:

Ավագանու արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցրերը.

1) «Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», որը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի հաստիքացուցակին, աշխատակիցների թվաքանակին, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերին,

2) «Երևանի Արաբկիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ