fbpx
Առողջապահություն

Անահիտ Ավանեսյանը Լոռիում է․ նա այցելել է COAF SMART կենտրոն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երկօրյա այցով Լոռու մարզում է գտնվում։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության Facebook-ի էջից։

«Նախարարը շրջայց է կատարել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի COAF ՍՄԱՐԹ կենտրոնում, ծանոթացել առողջապահության ոլորտում համայնքների բնակիչներին առաջարկվող կրթական ծրագրերի հիմնական ուղղություններին:

Վահագնի և Դեբետ համայնքներում Ավանեսյանը եղել է առաջնային օղակի առողջապահական հաստատություններում, ծանոթացել բուժսպասարկման պայմաններին, լսել հուզող հարցերն ու առաջարկները, հետաքրքրվել պատվաստումային գործընթացով:

Նախարարի այցը շարունակվել է Լոռու մարզի մի շարք գյուղական համայնքների բուժհաստատություններում», – ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ