Սեպտեմբերի 10-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 00.01-ին Ավանի Շահինյան փողոցում, վիճաբանության ժամանակ, Ավանի բնակիչ 35-ամյա տղամարդը ապակե շշով հարվածել է 37-ամյա մեկ այլ տղամարդու գլխին՝ պատճառելով վնասվածք:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 12.00-ին, Ծարավ Աղբյուրի փողոցից 35-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից: