Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն այսօր այցելել է ավարտական փուլում գտնվող Քաշաթաղի շրջանային բուժմիավորման շենք, որը այժմ կահավորվում է նորացված գույքով և բուժսարքավորումներով:
Քաշաթաղի ՇԲՄ-ում կգործեն թերապևտիկ, վիրաբուժական, շտապօգնության, մանկական, մանկաբարձ-գինեկոլոգիական, վերակենդանացման և ախտորոշիչ բաժանմունքները:
Շենքը մինչև տարեվերջ կհանձնվի շահագործման, իսկ 2020 թվականի սկզբին այն արդեն կարող է իր հարկի տակ ընդունել Քաշաթաղի բնակչությանը:
Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

