fbpx
Սպորտ

Ավարտվեց Բարսելոնա-Արսենալ մրցապայքարը. Գամպերի գավաթ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այսօր «Ժոան Գամպերի գավաթի» խաղարկության  շրջանակներում տեղի ունեցավ  «Բարսելոնա» – «Արսենալ» ընկերական հանդիպումը: Խաղն ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով՝ 2:1 հաշվով:

Խաղի հաշիվը 36-րդ րոպեին բացեց լոնդոնյան ակումբի 30-ամյա հարձակվող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը: Եկրորդ խաղակեսում՝ 69-րդ րոպեին, «Արսենալի» կիսապաշտպան Էնսլի Մեյթլենդ Նայլզը դարձավ ինքնագոլի հեղինակ՝ հավասարեցնելով հաշիվը:

Խաղի վերջին րոպեներին կատալոնական ակումբի հարձակվող Լուիս Սուարեսը առաջ մղեց իր թիմին՝ հաշիվը դարձնելով 2-1:

Նշենք, որ Գամպերի գավաթը խաղարկվում է 1966 թվականից սկսած՝ նախամրցաշարային փուլում: Այն այդպես է կոչվում «Բարսելոնայի» հիմնադիր Ժոան Գամպերի պատվին:

https://www.youtube.com/watch?v=CAtEElaudkY

https://www.youtube.com/watch?v=lCsEIDdc40s

https://www.youtube.com/watch?v=kQLiUkmrP9g

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ