fbpx
Սպորտ
07:25 27/07/2019

Ավարտվեց «Ռեալ» – «Ատլետիկո» դիմակայությունը 10 փառահեղ գոլերով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մադրիդյան պատերազմն ավարտվեց ԱՄՆ-ում՝ Մադրիդի «Ատլետիկոն» աներևակայելի հաղթանակ տարավ «Ռեալ» -ի նկատմամբ 3-7 հաշվով։ Սա երկու թիմերի մեջ ամենագոլառատ հանդիպում է եղել պատմության մեջ։

Գոլերի հեղինակներն են.

«Ռեալ»՝ Նաչոն, Քարիմ Բենզեման և Խավիեր Էռնանդես Կառերան։

«Ատլետիկո»՝ Դիեգո Կոստան (4 գոլ), Ժուան Ֆելիքսը, Անխել Կոռեան, Վիտոլոն։

Այս դիմակայության լեգենդը Դիեգո Կոստան է, որը առաջին րոպեին բացեց հաշիվը։ Այնուհետև ևս 3 գոլ  արձակեց մրցակցի դարպաս։

65-րդ րոպեին խաղի մրցավարը վեճի համար խաղից հեռացրել է «Ռեալ»-ից Դանի Կարվախալին և «Ատլետիկո»-ից Դիեգո Կոստային։

Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ Չեմպիոնների միջազգային գավաթի մրցաշարի շրջանակներում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ