Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումների երկրորդ փուլը Թուրքիա ավարտվել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Այսօր Անկարայի «Մյուրթեդ» ավիաբազայում ավարտվել են С-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ փուլի տարրերի մատակարարումը»:
Նշվում է նաև, որ համալիրների մատակարարումը Թուրքիա սկսվել է 2019-ի օգոստոսի 27-ին: Ավելի ուշ այս մասին հաստատել է ՌԴ ՊՆ-ն: