fbpx
Հասարակություն

Ավարտվել է Հայրենյաց-Տուֆաշեն և Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ ճանապարհների վերականգնումը

Ավարտվել են Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 (մոտ 10.5 կմ) և Հ81-Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 (10.9 կմ) ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։ Դրանք մեկնարկել էին այս տարվա հունիսին։ Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 ճանապարհը‚ որ վերականգնվել է «Կապավոր» ՍՊԸ-ի կողմից‚ գտնվում է Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, որի միջոցով Հայրենյաց, Տուֆաշեն, Հայկասար, Պեմզաշեն համայնքները կապվում են միմյանց և Մ1 միջպետական ու Հ83 հանրապետական ավտոճանապարհների հետ: Իսկ Հ81- Թալին- Ցամաքասար- Նոր Արթիկ- Հ75 ճանապարհի վերականգնման աշխատանքներն իրականացվել են «Բլեսկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի կողմից։ Այս ճանապարհը գտնվում է Արագածոտնի մարզի Թալինի (7.1 կմ) և Շիրակի մարզի Անիի (3.8 կմ) տարածաշրջաններում, որի միջոցով Ցամաքասար, Սուսեր, Նոր Արթիկ, Բագրևան համայնքները կապվում են Հ75 հանրապետական ավտոճանապարհի և Թալին քաղաքի հետ:

Երկու ճանապարհների վերականգնման աշխատանքների ավարտը‚ ըստ պայմանագրի‚ նախատեսված էր 2020թ. ապրիլին‚ սակայն կապալառուները վերականգնումը վերջացրել են ժամկետից շուտ։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կողմից ստեղծված աշխատանքային հանձնաժողովը նշված ճանապարհահատվածներում իրականացրել է դիտարկում ավարտված շինարարական օբյեկտների համապատասխանությունը նախագծանախահաշվային փաստաթղթերին պարզելու նպատակով։ Հանձնաժողովն ուսումնասիրել է կատարողական փաստաթղթերը, գծագրերը, տեղում կատարել ճանապարհահատվածների զննում, ստուգիչ չափումներ։

Այս ճանապարհները վերականգնվել են Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ