fbpx
Իրավական

Ավազակային հարձակում տարադրամի փոխանակման կետում. բացահայտում

Հունիսի 12-ին՝ ժամը 23:16-ին, ոստիկանություն է զանգել Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը և հայտնել, որ փոխանակման կետից գումար են հափշտակել: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 22:50-ին անհայտ անձը նռնականման իրի սպառնալիքով տարադրամի փոխանակման կետից հափշտակել է գումար և դիմել փախուստի:

Ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության ՔՀԲ, Նոր Նորքի բաժնի, Ավանի բաժանմունքի և ԵՔՎ հատուկ նշանակության 3-րդ գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 14-ին՝ ժամը 21:30-ին, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով, Վաղարշյան փողոցում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել Ավան թաղամասի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ:

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ