fbpx
Իրավական

Ավազակային հարձակում` ՎՏԲ Հայաստանի երևանյան մասնաճյուղերից մեկի վրա

ՎՏԲ (Հայաստան) բանկի երևանյան մասնաճյուղերից մեկի վրա այսօր ավազակային հարձակում է կատարվել: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ թալանվել է բանկի` Բաղրամյան 56 հասցեում գտնվող թիվ 4 մասնաճյուղը: Հարձակման հետևանքով վիրավորներ չկան:

Հարձակվողը մեկ հոգի է եղել, վերջինս չեզոքացվել է անմիջապես: Այժմ նա ոստիկանության բաժնում է: Բանկը թալանել փորձող անձի գործողություններից որևէ մեկը չի տուժել: Այժմ բանկի տարածքը շրջապատել են ոստիկանները, բանկի աշխատանքը դադարեցված է:

Հիշեցնենք, որ այս բանկի վրա հարձակման փորձ էր արվել նաև 2009-ին, երբ հանցագործները հափշտակել էին շուրջ 5 միլիոն դրամ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ