fbpx
Սպորտ

Ավելի լավ կլիներ՝ Խաշմանյանը ներողություն խնդրեր այս խայտառակության համար․ Գևորգ Ղազարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն Facebook-ի իր էջում գրել է․

«Հարգելի՛ երկրպագուներ,

Ուզում եմ նախևառաջ ներողություն խնդրել գրանցված 9-1 հաշվի համար: Կարդալով գլխավոր մարզչի իր իսկ խոսքերի մեկնաբանությունը, որ ինքը նկատի չի ունեցել ֆուտբոլիստներին, այլ նկատի է ունեցել այն մարդկանց, որոնք չեն մեկնել հավաքանի հետ Իտալիա, ու բողոքում է կազմակերպչական հարցերից, ուզում եմ շեշտել, որ ինչ ես խաղում եմ Հայաստանի ազգային հավաքականում՝ 2007 թ-ից, հավաքականը միշտ կազմակերպչական հարցերի խնդիր չի ունեցել: Իր խոսքերը ապշեցնելու աստիճան անտրամաբանական են: Երբ նա հայտարարում է, որ սա ազգային հավաքական չէ, այլ ուղակի հավաքական և որ գրեթե մի ամբողջ կազմ բացակայում էր, ու ասում է, որ դա ասելով նկատի է ունեցել ֆեդերացիայի աշխատակազմը: Չեմ կարծում, որ ֆեդերացիայի որևէ աշխատակից վնասվածք է ունեցել կամ համարվել հիմնական կազմի խաղացող: Ու ընդհանրապես նրա արած մեկնաբանությունը ոչ մի կապ չունի խաղի և առավել ևս 9-1 հաշվի հետ: Իր ասածը իտալերենով շատ ուղիղ թարգմանվեց, որ սա ազգային հավաքական չէ, ուղղակի հավական է առանց ֆունդամենտալ (առանցքային) խաղացողի:

Երբևէ չեմ տեսել մի մարզիչ կամ ֆուտբոլիստ, որը խաղի արդյունքը կապի, թե ֆեդերացիայից ով է մեկնում թիմի հետ, ով՝ չէ : Նշեմ, որ հավաքականի այլ խաղերի ժամանակ էլ բազմաթիվ լրագողներ, ֆեդերացիայի աշխատակիցներ, երբեմն երկրպագուներ եղել են մեզ հետ նույն ինքնաթիռում, հյուրանոցում: Ավելի լավ է՝ խոսի, թե ինչի մեր հավաքականը իր օրօք ամենախոշոր պարտությունը կրեց պատմության մեջ, իսկ եթե չգիտի՝ ինչի, ավելի լավ է՝ այսքան օր հետո գոնե մեկ անգամ ներողություն խնդրեր հայ ազգից ու հայ ժողովրդից այս խայտառակության համար, այլ ոչ թե խոսեր անտրամաբանական բաներ: Եկեք չմոռանանք, որ ընդամենը երկու ամիս առաջ այս նույն հաաքականը լավ հնարավորություն ուներ Եվրոպայի ուղեգիր նվաճելու, և հավատում եմ, որ այս կազմը ի զորու է հաջողություններ գրանցելու»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Խաշմանյանը Իտալիայի հավաքականի հետ խաղից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է, որ իր տրամադրության տակ եղել է ոչ թե ազգային հավաքականը, այլ պարզապես թիմ: Հետագայում նա նշել է, որ այդպես ասելով նկատի է ունեցել ֆեդերացիայի կազմակերպչական աշխատանքները, որ թիմի հետ քիչ բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել: Ավելի վաղ մարզչին ասուլիսում հնչեցրած խոսքերի համար քննադատել էին հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ընտրանու նախկին անդամներ Ռոբերտ Արզումանյանը եւ Լեւոն Պաչաջյանը:

Խաշմանյանը հավաքականը գլխավորել է Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո: Նրա գլխավորությամբ թիմը 2 պարտություն է կրել՝ մեկը՝ Հունաստանից (0:1), մեկը՝ Իտալիայից (9:1):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ