Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 12-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 404805 դեպք, որոնցից 370272 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 24807 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 7249 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 2402 նոր դեպք, ապաքինվել են 4610-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 12 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8157 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2819020 թեստավորում։