fbpx
Աշխարհ

Ավելի քան 60 վենեսուելացի զինվորականներ ապաստան են խնդրել Կոլումբիայում

Վենեսուելացի զինվորականների մի մասը հատել է Կոլումբիայի հետ սահմանը Սիմոն Բոլիվարի անունը կրող կամրջի շրջանում։ Այս մասին հայտնում է Կոլումբիայի միգրացիոն ծառայությունը։

Ավելի քան 60 վենեսուելացի զինվորականներ ու Ազգայն գվարդիայի ներկայացուցիչներ ապաստան են խնդրել Կոլումբիայում։

Նրանց հայցադիմումները կդիտարկվեն՝ համապատասխան ստանդարտ ընթացակարգի։

Ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարաել էր, որ նախագահ Նիկոլաս Մադուրոյի հակառակորդները գաղտնի հանդիպումներ են անցկացնում զինվորականների հետ՝ խոստանալով նրանց համաներում իրենց կողմն անցնելու դեպքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ