fbpx
Զինված Ուժեր

Հիմնադրամին 10 օրում ավելի շատ է նվիրաբերվել, քան վերջին 3 տարիներին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերությունները վերջին 12 օրերի ընթացքում տպավորիչ աճ են արձանագրել։

Հուլիսի 17-27-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամին նվիրաբերվել է ավելի քան 313 միլիոն դրամ։ 10 օրում նվիրաբերված այս թիվն ավելին է, քան վերջին 3 տարիների բոլոր նվիրաբերությունները միասին վերցված (2017, 2018, 2019 թվականներին նվիրաբերությունները կազմել էին 308 միլիոն դրամ)։

Ավելի ոգևորիչ է, որ աճել են արտերկրից կատարված նվիրաբերությունները։ Շնորհակալություն եմ հայտնում մեր հայրենակիցներին և կոչ եմ անում շարունակել իրենց ներդրումն ունենալ այս հիմնադրամում՝ ի շահ մեր զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների:

Ի վերջո մենք ցանկանում ենք հասնել կարևորագույն մի նպատակի՝ հատուցել արցախյան պատերազմի զոհերի և վիրավորների ընտանիքներին։

Վստահեցնում եմ նաև, որ կառավարությունն իր հերթին արել և անելու է հնարավոր ամեն ինչ՝ մեր զինծառայողների թիկունքն ամուր ու անխոցելի դարձնելու համար»:

 

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2707259002927811?__cft__[0]=AZVga0bMnidfWIFS9DqByajyRfuMKayuZjJ0J8iQPffM_H6NlUhi7TTuMVPBnAMMNzKuq7naXGpxJFNZHbEQEQQcmniH6IR4l9pTTjfd-wmH_rH2UuARAxoBgYgWAwWG65oC-Jg-i1dnWr05QUkM74ALsUG78u0HBKxY8TtS_DO2dg&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ