fbpx
Աշխարհ

Ավիաաղետի հետևանքով զոհված կանադացիների մարմինների տեղափոխումը կարող է ամիսներ տևել․ Թրյուդո

Թեհրանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով Կանադայի զոհված քաղաքացիների մարմինների հայրենադարձումը կարող է մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս տևել: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Global News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում։

«Դա ամենագլխավոր հարցերից մեկն է, որն ինձ տալիս էին զոհվածների ընտանիքները: Նրանցից շատերի համար դա կապված է կրոնի հետ. իրենց հարազատներին թաղել հնարավորինս շուտ,- ասել է նա:

Թրյուդոն նաև հիշեցրել է, որ կանադացի դիվանագետների խումբն արդեն ստացել է իրանական այցագրեր և արդեն Թեհրանում է՝ հյուպատոսական ծառայություններ մատուցելու 57 զոհված կանադացիների հարազատներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ