Ավիաընկերությունն առաջարկում է դեպի Վրաստան ուղղությունը փոխել դեպի Երևան և Մախաչկալա

Ռուսական Red Wings ավիաընկերությունն իր ուղևորներին առաջարկում է դեպի Վրաստան տոմսերը փոխել Երևան կամ Մախաչկալա ուղղություններով: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:

Ավիաընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ հուլիսի 8-ից դադարեցնում է դեպի Վրաստան ավիատոմսերի վաճառքը: Հաղորդագրության մեջ նաև նշված է.

«Red Wings ավիաընկերությունը, որպես այլընտրանք, առաջարկում է առանց հավելավճարի փոխել երթուղին, որի սկիզբը կամ վերջնակետը համարվում էին Բաթումը կամ Քութայիսը, Երևան կամ Մախաչկալա ուղղությամբ»:

Ամենաթարմ