fbpx
Քաղաքականություն

Վրաստանի վարչապետն Ավինյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ղարիբաշվիլին ծաղկեպասակ է դրել, նաև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։

Վրաստանի վարչապետը կհանդիպի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ապա կանցկացվեն բանակցություններ ընդլայնված ձևաչափով։ Այցի շրջանակում նախատեսված է հանդիպում նաև ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ