fbpx
Իրավական

Ավշար համայնքի ներկայացուցիչները խոսել են համայնքի դպրոցը վաճառելու հայտարարության մասին

Այսօր տեղի ունեցավ փաստաբան Սամվել Սիմոնյանի և Ավշար համայնքի ներկայացուցիչների մամլո ասուլիսը։ Ասուլիսը հրավիրվել էր քանի որ  Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Ավշար համայնքում գտնվող հին դպրոցի շենքը վաճառքի է հանվել List.am կայքում։ Մարզպետի խոսքով դեպքը բացահայտվել է նախորդ տարվա սկզբին, իսկ շենքը ցանկացել են վաճառել 240 000 դոլարով։ «Տարիներ առաջ՝ դեռ 2007-ին, Ավշար համայնքի ղեկավարը դպրոցի շենքն աճուրդի է հանել, և աճուրդի արդյունքում այն ձեռք էր բերել նրա վարորդը: Վարորդն այնուհետև այդ շենքը վաճառել էր համայնքի ղեկավարի աղջկան: Համայնքապետարանն էլ չորս տարի ամսական 120 000 դրամով վարձակալել էր այդ շենքը՝ իբր թե կարատեի պարապմունքներ անցկացնելու համար»,-ասել է մարզպետը։

Այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ Ավշար համայնքի ներկայացուցիչները անդրադարձել են մարզպետի հայտարարությանը,պնդելով, որ հայտարարությունը եղել է կեղծ և անտեղի, խախտելով անմեղության կանխավարկածը։ Ավշար համայնքի նեռկայացուցիչները ներկայացրել  են փաստեր և տվյալներ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ