Ավստրալիայի ԱԳ նախարար Մերիս Փեյնը հայտարարել է Խուան Գուայդոյին Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար ճանաչելու մասին՝ մինչև երկրում ընտրությունների անցկացումը, հաղորդում է Interfax-ը:
«Ավստրալիան կոչ է անում Վենեսուելայում հնարավորինս շուտ ժողովրդավարության անցնել»,-ասվում է ԱԳՆ-ի հայտարարութունում:
Փեյնը հավելել է, որ Ավստրալիան «կողմերին կոչ է անում կառուցողական աշխատանք ցուցաբերել՝ երկրում իրավիճակի խաղաղ կարգավորման ուղղությամբ, ներառյալ՝ ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը վերադառնալը՝ ի բարօրություն վենեսուելացի ժողովրդի»: