fbpx
Աշխարհ

Ավստրալիայի հարավում 50 աստիճանի հասնող տապ է հաստատվել

Ջերմաստիճանը ռեկորդներ է սահմանում Ավստրալիայի հարավում, որտեղ ջերմաչափի սյունը մոտեցել է ըստ Ցելսիուսի 50 աստիճանի նշագծին: Այդ մասի հայտնել է ABC ավստրալական հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Սեդունա քաղաքում երկրորդ օրն անընդմեջ ջերմաստիճանը հասնում է ըստ Ցելսիուսի 48,6 աստիճանի: Ադելաիդա նահանգի մայրաքաղաքում հունվարի 24-ին ջերմաստիճանը հասել է ըստ Ցելսիուսի 46,6 աստիճանի:

Քաղաքի համար այդ ռեկորդային ցուցանիշն այն դարձրել է Ավստրալիայի ամենաշոգ նահանգային մայրաքաղաքը: Նախորդ ռեկորդը գրանցվել էր Վիկտորիա նահանգի Մելբուռն մայրաքաղաքում, որտեղ 2009 թվականին ջերմաչափի սյունը բարձրացել էր մինչեւ 46,4 աստիճան:

Ավստրալիայի էլեկտրացանցերի օպերատորը նախազգուշացրել է Հարավային Ավստրալիա եւ Վիկտորիա նահանգներում օդափոխիչների ակտիվ օգտագործման ֆոնին էլեկտրականության հետ կապված հնարավոր խնդիրների մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ