fbpx
ՏՏ

15:30 4/6/2019

Ավստրալիայի ճանապարհային ոստիկանությունն աշխարհում առաջինն է, որը կոմպյուտերացված էլեկտրամոբիլ է ստացել

Ավստրալիայի ճանապարհային ոստիկանությունն աշխարհում առաջինն է, որը կոմպյուտերացված էլեկտրամոբիլ է ստացել: Այն երկուշաբթի օրը այն ծառայության է անցել Վիկտորիա նահանգում:

Ինչպես հայտնում է Xinhua գործակալությունը, Ավստրալիայի իրավապահ մարմիններն աշխարհում առաջինն են, որոնք նորագույն տրանսպորտային միջոց են ստացել:

Tesla Model X էլեկտրամոբիլը ծառայության կանցնի ծրագրի շրջանակում, որը ծրագրում է առաջիկայում Ավստրալիայի բոլոր ոստիկաններին ապահովել «ինտելեկտուալ ավտոմեքենայով»:

«Այդ ավտոմեքենան որևէ այլ ավտոմեքենայի նման չէ: Այն կարող է հայտնվել ոչ միայն մեր նահանգում, այլև ողջ աշխարհում: Այն հնարավորություն կտա օգտագործել նորագույն տեխնոլոգիաները, որը օպտիմալացնում է ճանապարհային ոստիկանության աշխատանքը»,- ասել է ճանապարհային ոստիկանության պետի օգնականը:

Նրա խոսքով՝ Վիկտորիայի ոստիկանությունը վաղուց է համագործակցում ամերիկյան Tesla ընկերության հետ:

 

 

Վերեվ