fbpx
Աշխարհ

Ավստրալիայի կենդանաբանական այգում գողացել են կոկորդիլոսն ու երկու պիթոն

Ավստրալիայի կենդանաբանական այգուց կոկորդիլոս և երկու պիթոն են առևանգել։ Ինչպես հաղորդում է ABC-ն, Canberra Reptile Zoo-ի սեփականատեր և գործադիր տնօրեն Փիթեր Չայլդը հայտնաբերել է, որ Jaws Jr անունով փոքր կոկորդիլոսն ու երկու պիթոնն անհետացել են։

Նրա խոսքով՝ տեսախցիկների ֆիքսած կադրերը ցույց են տալիս, թե ինչպես է տղամարդը ներխուժել կենդանաբանական այգի և առևանգել սողուններին։

Չայլդը նշել է, որ առանց անհրաժեշտ խնամքի երիտասարդ կոկորդիլոսը երկար կյանք չի ունենա։

Քաղցրահամ ջրերում ապրող կոկորդիլոսները կարող են մեծանալ՝ հասնելով մինչև երեք մետր երկարության, սակայն դրանք այնքան էլ ագրեսիվ չեն, որքան ծովում բնակվող կոկորդիլոսները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ