Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի վրա մի ակտիվիստուհի հավկիթ է նետել այն պահին, երբ նա հարցազրույց էր տալիս լրագրողներին: Ակտիվիստուհին մոտեցել է թիկունքից վարչապետին և հավկիթով հարվածել է նրա ծոծրակին:
Ակտիվիստուհուն ոստիկաններն անմիջապես ձերբակալել են, պարզվել է նրա մոտ կան թմրանյութեր:
Կնոջ դեմ մեղադրանք է առաջադրվել հարձակում գործելու և թմրամիջոցներ պահելու համար: Կինն ազատ է արձակվել գրավի դիմաց: Նա մայիսի 27-ին կկանգնի դատարանի առաջ:
