Ավստրալիայում բողոքի ակցիաներ են անտառային հրդեհների պատճառով

Հրապարակող՝

lilit galstyan

Ամենադիտվածներ

Սիդնեյում բողոքի բազմահազարանոց ակցիաներ են տեղի ունենում երկրում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Բողոքները կազմակերպվել են ուսանող ակտիվիստների և Extinction Rebellion («Ապստամբություն ընդդեմ բնաջնջման») շարժման կողմից:

Ինչպես հաղորդում է The Sydney Morning Herald-ը, Սիդնեյի գործարար շրջանում բողոքի ակցիայի է դուրս եկել մոտ 20 հազար մարդ․ նրանց երթուղին ձգվում է քաղաքապետարանից մինչև խորհրդարանի շենք:

Ակցիայի մասնակիցները պահանջում են Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի պաշտոնաթողությունը, որովհետև կարծում են, որ նախագահը պատշաճ ուշադրություն չի դարձրել կլիմայի խնդիրներին և գլուխ չի հանում երկրում ստեղծված իրադրությունից:

Ակտիվիստները նաև պահանջում են անցնել վառելիքի նոր, ավելիէկոլոգիական տեսակների: Բողոքի ակցիաներ են անցկացվում նաև այլ քաղաքներում:

Ամենաթարմ