fbpx
Աշխարհ

Ավստրալիայում հրդեհների հետևանքով օդի աղտոտվածությունը վտանգավոր մակարդակի է հասել

Ավստրալիայում մոլեգնող հրդեհների հետևանքով երկրում օդի աղտոտվածության մակարդակը չափազանց բարձր է: Այս մասին հայտարարել է Climate and Health Alliance առողջապահության ծառայությունների միավորումը։

«Հրդեհներից առաջացած ծուխը հանգեցրել է այն բանին, որ օդի աղտոտվածությունը ստանդարտ վտանգավոր մակարդակից 11 անգամ բարձր է Սիդնեյի և Նոր Հարավային Ուելսի մի շարք շրջաններում»,-նշված է կազմակերպության հայտարարության մեջ:

Միաժամանակ Նոր Հարավային Ուելսի առողջապահության դեպարտամենտում հայտնել են, որ շնչառության հետ կապված խնդիրների պատճառով անցած շաբաթ հիվանդանոցներ դիմած մարդկանց թիվը 48%-ով աճել է անցած հինգ տարվա միջին ցուցանիշների համեմատությամբ:

ԶԼՄ-ները հիշեցնում են, որ վերջին ամիսներին Ավստրալիայում տեղի են ունեցել հարյուրավոր հրդեհներ: Ներկայում հրդեհների հարյուրից ավելի օջախներ են գրանցվված Նոր Հարավային Ուելսում, ներառյալ խոշոր հրդեհը Սիդնեյի հյուսիսում, որն ընդգրկել է ավելի քան 400 հազար հեկտար տարածք: Ավելի վաղ հրդեհների պատճառով կան նաև զոհեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ