fbpx
Աշխարհ

Ավստրալիայում հսկայական զբոսանավը մեծ արագությամբ մխրճվել է նավահանգստի մեջ

Համացանցում հայտնվել է էքստրեմալ տեսանյութ, որում երևում է հսկայական սուպերզբոսանավի բախումը նավահանգստին, հաղորդում է Daily Mail-ը։

Սարսափելի դեպքի ականատեսները խուճապահար փախուստի են դիմել վթարի հետևանքներից խուսափելու համար, իսկ նավի անձնակազմը տախտակամածից բղավում էր՝ նախազգուշացնելով մարդկանց մոտեցող վտանգի մասին։

 

Դեպքը տեղի է ունեցել ավստրալական Քվինսլենդ նահանգի Քերնս քաղաքում։ Ինչպես նշում է պարբերականը, «Moatize» սուպերզբոսանավն ուղևորվում էր դեպի նավահանգստի լողացող ռեստորանը։

Սուպերզբոսանավը պատրաստվում էր հանգրվանել նավահանգստում, երբ նավի շարժիչում մեխանիկական անսարքություն էր ի հայտ եկել։

Հայտնի է, որ ճանապարհին սուպերզբոսանավը բախվել է մի քանի նավերի հետ, սակայն տուժածներ, բարեբախտաբար չկան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ