fbpx
Ժամանց
02:00 29/06/2019

Ավստրալիայում հուշանվերները ներկայացրել են որպես արվեստի ստեղծագործություններ

Ավստրալիայի դաշնային դատարանը 2,3 մլն դոլարով տուգանել է ընկերության, որը կեղծել է բնիկ ժոովուրդների արվեստի ստեղծագործությունները: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Birubi Art-ը վաճառել է հազարավոր դիջերիդներ (փողային երաժշտական գործիք) և բումերանգներ՝ պնդելով, որ դրանք ձեռքով զարդանկարել են Ավստրալիայի բնիկները:

Իրականում հուշանվերները զանգվածային արտադրությամբ պատրաստվել էին Ինդոնեզիայում ընդհատակյա ֆաբրիկաներում:

Ավստրալիայի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը դատարան է դիմել, որը հոկտեմբերին ընդունել է, որ Birubi Art-ը «մարդկանց մոլորության է մատնել» ու «մշակութային լրջագույն վնաս» հասցրել Ավստրալիայի բնիկ ժողովուրդներին:

2015 թվականի հուլիսից 2017 թվականի նոյեմբեր ժամանակահատվածում Birubi Art-ը ընդհանուր վաճառել է 324 հազար դոլար ընդհանուր գումարի մոտ 50 հազար կեղծիք:

Birubi Art ընկերությունը մեղքն ընդունել է և կամավոր դադարեցրել աշխատանքը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ