fbpx
Աշխարհ

Ավստրալիայում ջրհեղեղներ են մոլեգնում

Ավստրալիայում գրանցված ջրհեղեղների հետևանքով Թաունսվիլլա շրջանի հազարավոր մարդիկ տարհանվել են իրենց տներից: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ջրհեղեղից տուժել են ոչ միայն բնակավայրերը` փակ են նաև կրթական հաստատությունները, բազմաթիվ մեքենաներ վնասվել են:

Տեղի օդերևութաբանական ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 3-ին տեղումներն այդտեղ համեմատաբար մեղմ են եղել: Դրա արդյունքում հեղեղումները մի փոքր մեղմացել են: Փետրվարի 4-ին, սակայն, դրանց ինտենսիվացնալու հավանականությունը մեծ է: Կանխատեսվում է հեղեղումների նոր «ալիք»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ