fbpx
Աշխարհ

Ավստրալիայում թոշակառուներին սխալմամբ մեծ քանակի թմրամիջոց են ուղարկել

Ավստրալիայում թոշակառուներին սխալմամբ փոստով 20 կգ մետամֆետամին տեսակի թմրամիջոց են ուղարկել։ Այդ մասին հաղորդում է 9 news-ը։

Ինչպես նշվում է, թոշակառուները ծանրոցը ստացել են մայիսի 1-ին։ Երբ հայտնաբերել են սպիտակ փոշով փաթեթները, ամուսինները դիմել են ոստիկանություն։

Ոստիկանությունից հայտնում են, որ ծանրոցում շուրջ 20 կգ մետամֆետամին է եղել։ Այն գնահատվում է 10 մլն դոլար։

Միջադեպի հետ կապված ոստիկանությունը ձերբակալել և մեղադրանքներ է առաջադրել 21-ամյա Չժիլին Մային։ Նրա բնակարանում ոստիկանները ևս 20 կգ թմրամիջոց են հայտնաբերել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ