fbpx
Աշխարհ

Ավստրալիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

Այսօր Ավստրալիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ֆավորիտը երկրի նախկին կանցլեր, Ավստրիական ժողովրդական կուսակցության առաջնորդ Սեբաստիան Կուրցն է: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ Կուրցի լիարժեք հաղթանակի համար անհրաժեշտ կլինի գտնել կոալիցիոն գործընկեր: Հարցումների տվյալներով՝ Կուրցն առաջին տեղում է, որին հաջորդում են սոցիալ դեմոկրատներն ու «կանաչների» կուսակցությունը:

Ընտրություններն անցկացվում են Ավստրիական ազատության կուսակցության և Կուրցի կուսակցության միջև կոալիցիայի լուծարումից հետո մայիսին սկանդալային տեսանյութի հրապարակման հետևանքով, որից հետո հրաժարական էր տվել Ավստրիական ազատության կուսակցության ներկայացուցիչ, փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ