fbpx
Աշխարհ

Ավստրալիայում յուրահատուկ գենոմով երկվորյակներ են լույս աշխարհ եկել

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում յուրահատուկ գենոմով երկվորյակներ են լույս աշխարհ եկել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ նշելով, որ նրանք պատկանում են երկվորյակների՝ հազվադեպ հանդիպող կիսանույնական տիպին:

Այս տիպի երվորյակները զարգանում են երկու ձվաբջջից և տարբերվում են իրենց ժառանգականությամբ: Կիսանույնական երկվորյակններն իրար նման են 75%-ով:

Բժիշկների խոսքերով՝ այդ երևույթը հազվադեպ է հանդիպում և նման սաղմերը հիմնականում չեն գոյատևում:

Առաջին հայտնի դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ 2007 թվականին: Այդ ժամանակ լույս աշխարհ եկան կիսանույնակական երկվորյակներ, որոնցից մեկը հերմաֆրոդիտ էր՝ ուներ և՛ կանացի, և՛ տղամարդկային սեռական օրգաններ:

Փոխանցում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ