fbpx
Առողջապահություն

Ավստրիայում օմիկրոնով վարավածների թիվը աճել է ավելի քան երեք անգամ

Ավստրիայում օմիկրոն շտամով ախտահարման հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթվա ընթացքում աճել Է ավելի քան երեք անգամ: Այդ մասին վկայում են Ավստրիայի Առողջության և սննդամթերքի անվտանգության գործակալության (AGES) տվյալները:

Վերջին տվյալների համաձայն, անցած շաբաթվա վերջի դրությամբ հանրապետությունում գրանցվել Է օմիկրոն շտամով ախտահարման 297 դեպք, ընդ որում՝ դրանցից 193-ը՝ Վիեննայում: Միայն մեկ շաբաթ առաջ հաստատված դեպքերի թիվը կազմել Է 89: Նոր շտամի տարածման և կորոնավիրուսով ախտահարվածների թվի աճի կապակցությամբ Ավստրիայի իշխանությունները նոյեմբերի 22-ից համազգային լոքդաուն են սահմանել երեք շաբաթով: Դեկտեմբերի 12-ից խիստ սահմանափակող միջոցառումները չեղարկել են պատվաստում ստացած և հիվանդությունը տարած բնակչության համար և բոլոր ոլորտներին թույլատրել են բացվել, բացի գիշերային գաստրոնոմիայից, մշակութային միջոցառումների անցկացումից:

Միևնույն ժամանակ ռեստորանները պետք Է փակվեն 23:00-ից ոչ ուշ: Հասարակական բոլոր վայրեր այցելել կարելի Է միայն պատվաստում ստացած և հիվանդությունը տարած անձանց, պահպանվում Է FFP2 տեսակի դիմակ կրելու անհրաժեշտությունը: Իսկ պատվաստում չստացած անձանց համար լոքդաունը շարունակվում Է, բայց Սուրբ Ծնունդին և Ամանորին նրանց համար ևս բացառություն կարվի. այդ տոնական օրերին չպատվաստված անձինք կկարողանան տանից դուրս գալ ոչ մեծ շրջանակի մարդկանց հետ հանդիպումների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ