Աշխարհ

Ավստրիան սահմանապահ ոստիկանություն կուղարկի Հունաստան՝ կասեցնելու փախստականների մուտքը

Ավստրիայի իշխանությունները պատրաստվում են սահմանապահ ոստիկանություն ուղարկել Հունաստան՝ կասեցնելու միգրանտների հոսք, որը մեծացել է Եվրամիության և Թուրքիայի սահմանի բացվելուց հետո Սիրիայի Իդլիբում իրադրության սրման ֆոնին։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը։

«Մենք պետք էնպատակասլաց ջանքեր գործադրենք արտաքին սահմանին մարդկանց կանգեցնելու համար»,- ասել է Նեհամերն OE24 հեռուստաալիքին:

Նրա խոսքով՝ Հունաստանի անվտանգության ծառայությանը անհրաժեշտ է ցանկացած օգնություն՝ կադրային, նյութական և ֆինանսական: Ավստրիայի ներքին գործերի նախարարությունն այս պահին Հունաստան ուղարկելու է պատրաստում սահմանապահ ոստիկանություն, ճշտել է Նեհամերը հեռուստաալիքի հետ զրույցի ժամանակ:

Ավստրիայի ՆԳՆ ղեկավարը հավելել է, որ Ավստրիայի սահմանին նույնպես պատրաստվում են միջոցառումներ, այդ առնչությամբ մարտի 2-ին նա հանդիպելու է հունգարացի պաշտոնակցի հետ:

Նշենք, որ Թուրքիան Սիրիայի Իդլիբում իրադրության սրումից հետո հայտարարել է, թե այլևս չի կարող պահել միգրանտների և փախստականների հոսքը, ու բացել է Եվրամիության հետ իր սահմանները, ինչից հետո Հունաստան են սուրացել հազարավոր միգրանտներ: Երեք օրում կասեցվել է սահմանի խախտման շուրջ 20 հազար փորձ, որտեղ գտնվում են հարյուրավոր ոստիկաններ, կենտրոնացվել են հունական բանակային ստորաբաժանումներ: Նշվում է, որ առաջին օրը ձերբակալվել է Հունաստանի տարածք անցած 66 միգրանտ՝ երկրորդ օրը՝73 միգրանտ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ